Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Խաղաքարտեր ու թարմ մտքեր

Խաղաքարտեր ու թարմ մտքեր
28.11.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՇՈՂՈՔՈՐԹՆԵՐԻ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ»
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ («Ժառանգություն» խմբակցության անդամ)
-Ղարաբաղյան հակամարտության 5-ժամյա քննարկման փակ լինելը որքանո՞վ էր արդարացված։
-Այնպիսի կարևոր, հասարակությանը հուզող հարց, ինչպիսին ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն է, կարծում եմ` հիմնավորապես սխալ էր փակ խորհրդակցությամբ քննարկելը։ Այն պետք է լիներ ոչ միայն բաց, այլև բանավեճի ֆորմատով։
-Բանավեճ ընդհանրապես չի՞ եղել։
-Իրականում բանավեճ չի եղել։ Հնչել են տեսակետներ։ Հիսուն մարդ խոսել է, նախագահը գրի է առել և հնարավորինս պատասխանել այդ հարցերին։
-Այն կարծիքները, որոնք հնչել են քաղաքական գործիչների շուրթերից, հասարակությունը բազմիցս լսել է։ Էլ փակ քննարկումների իմաստը ո՞րն էր։ Օրինակ, Ձեզ համար կա՞ր մի տեսակետ, որը երբևէ չէիք լսել։
-Չկար։ Արտահայտած բոլոր մտքերն էլ ներկայիս քաղաքական մթնոլորտում, հասարակությունում առկա են։ Նախագահի կարծիքով` փակ պետք է լիներ, որպեսզի մարդիկ ավելի անկեղծ արտահայտվեին։ Պարզապես նախագահն էլ էր ուզում ավելի բաց խոսել։
-Այդ խոսքի մեջ հնչեցի՞ն բաց մտքեր, որոնք մինչ այդ Սերժ Սարգսյանից չէիք լսել։
-Ոչ, չլսեցի։ Ավելին, նա ասաց, որ ինքը չի կարող փակագծեր բացել, քանի որ դա նույնն է, թե պատերազմ գնալիս ասես` քանի փամփուշտ, նռնակ ունենք։
-Իսկ համամի՞տ եք ընդդիմադիրների այն պնդումներին, թե ԼՂՀ-ի հարցի հանգուցալուծումը մոտ է։ Քննարկումից նման տպավորություն ստացա՞ք։
-Նման կարծիք ունենալու համար պետք է այդ մասին տեղեկացված լինել։ Առայժմ այդպես մտածելու, ենթադրելու հիմքեր էլ չունեմ։ Որքան այդ օրվա խորհրդակցությունից հասկացա, այդպիսի հրատապ լուծում չի նախատեսվում։
-Ի վերջո, ի՞նչ տվեց այդ քննարկումը։
-Ոչինչ։ Պարզապես հայտնաբերեցի, որ հրավիրված կուսակցությունների մեծամասնության ղեկավարներին չգիտենք ո՛չ դեմքով, ո՛չ անունով։ Նրանք, որպես քաղաքական կուսակցություններ, պարտավոր էին մասնակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այնինչ որևէ տեղ չեն երևում։ Չեն երևում անգամ այն պահերին, երբ հասարակությունն իսկապես կարիք ունի տարբեր կարծիքներ լսելու, իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու։ Մարտի 1-ի իրադարձություններից հետո այդ կուսակցությունների ոչ մի ղեկավար որևէ ձևով հասարակության վերքերն ամոքելու քայլեր չձեռնարկեց։ ՈՒ հանկարծ նրանք հրավիրվում են ղարաբաղյան հարցի քննարկմանը, որն ուղղակի իմիտացիա էր` իբրև թե բազմակարծություն կա երկրում։ Իրականում գործ ունենք շողոքորթների բանակի հետ։ Ինձ համար կարևորն այն մարդկանց տեսակետն էր, ովքեր քաղաքական տեսադաշտում միշտ կան։ Հետաքրքիրն այն էր, որ այդ տեսակետները հակասության մեջ էին նախագահի տեսակետի հետ։
-Վերջում Սարգսյանն ի՞նչ եզրահանգում արեց։
-Այդքան մարդկանց լսելուց հետո նա ասաց մի այնպիսի բան, որն այսուհետ իր համար վահան կդարձնի։ Բանաձևում եմ միտքը. «Տեսեք, դուք` հիսուն կուսակցության ղեկավարներդ, տարբեր տեսակետներ եք արտահայտում։ Արդյո՞ք հնարավոր է մի փաստաթուղթ ստեղծել, որ բոլորիդ կարծիքներն արտահայտի։ Հնարավոր չէ»։ Այ, սա նրա ամենամեծ խաղաքարտն է։
ԿՅԱՆՔԸ ԿՍՏԻՊԻ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ` «ԹԱՐՄ ՄՏՔԵՐ» ՀԱՅՏՆԵԼ
ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Մինչ խմբակցության ղեկավար ընտրելը Դուք այդ պոստում տեսնում էիք 21-րդ դարի մարդու, ով ունի թարմ մտքեր։ Խմբակցության գործող ղեկավարը Ձեր իդեալի շրջանակո՞ւմ է։
-Կապրենք, կտեսնենք։ Ի՞նչ ասեմ։
-Իսկ թարմ մտքեր խմբակցությունում կա՞ն։
-Կյանքը կստիպի, որ թարմ մտքեր ձևավորվեն։
-«Կկիսվե՞ք» վերջին թարմ մտքով։
-Մի ամիս թողեք աշխատենք, «կկիսվենք»։
-Այսինքն, դեռ թարմ մտքեր չունե՞ք։
-ԱԺ-ի այսօրվա նիստի քննարկումներում թարմ մտքեր չհնչեցի՞ն։
-Ասել է` խորհրդարանում որքան շատ օրինագծերի դեմ խոսեն, թարմ մտքերի արդյո՞ւնք է։
-Ոչ թե դեմ, այլ ներկայացված նախաձեռնության ոչ կոռեկտության ու բովանդակության։ Հիմնավորումները եթե չեն ապահովում բարի ցանկությունները, ապա քննադատության են արժանանում, ինչը ողջունելի է։ Կառավարության ցանկացած անդամ, ով ԱԺ է գալիս, պետք է պատրաստ լինի լիարժեք հիմնավորումներ տալու բերված նախաձեռնություններին, որն էլ կբավարարի և՛ պատգամավորներին, և՛ հասարակությանը։
-Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ կառավարության նախաձեռնությանը որոշ կոալիցիոն ուժեր և ՀՀԿ պատգամավորներ դեմ արտահայտվեցին, իսկ Գալուստ Սահակյանը կոչ արեց «կողմ» քվեարկել։
-Բայց պայման դրվեց, չէ՞, որ այդ օրենքը ոչ բոլոր տարիների համար պետք է լինի։ ԱԺ պետք է բերենք փոփոխությունների այն հայեցակարգը, որը դատական, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար կազմի աշխատավարձերը կբարձրացնի։ Այս քննադատությունները եթե չլինեին, այդ հայեցակարգի մասին չէինք խոսի։
-Արձանագրե՞նք, որ նոր աշխատաոճ է որդեգրել խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
-Այդ մասին` մեկ ամիս հետո։
Ճեպազրույցները` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ